Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Չի նեղացել, պետք լինի, կգա

Չի նեղացել, պետք լինի, կգա
14.06.2019 | 10:49

Երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե հունիսից մեկ տարով մեկնում է ԱՄՆ` Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լրացուցիչ կրթություն ստանալու, մամուլը գրեց, թե ՀՀԿ-ից նեղացել, գնացել է։ Սակայն իրականությունն այլ է։ ՀՀԿ-ի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Վիգեն Սարգսյանը ոչ միայն չի նեղացել, այլև Սերժ Սարգսյանին ասել է, որ եթե ակտիվ քաղաքական գործընթաց սկսվի, ու իր անհրաժեշտությունը զգացվի, ինքը պատրաստ է թողնելու ուսումն ու վերադառնալու։ Ճիշտ է, նրան հորդորել են հանգիստ շարունակել ուսումը, քանի որ հազիվ թե այդ մեկ տարում այնպիսի խոշոր շրջադարձ լինի, որ ՀՀԿ-ն կրկին «ձիու վրա» հայտնվի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ